Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավոտվթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Գ-ի վարած Opel Zafira մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Անդրանիկ Հ-ի վարած  Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով  2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել այնտեղով անցնող գազատար խողովակին և հայտնվել դաշտում, Opel-ը՝ գլխիվայր, ինչից առաջացել է հրդեհ։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ