Աղմկահարույց դեպք՝ Երևանում. 3 բարձրաստիճան ոստիկանների կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ ժամանել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Աջափնյակի դատարան, որտեղ տեղի են ունենալու դռնփակ դատական նիստեր: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, քննիչները միջնորդություն են ներկայացնելու դատարան, որ դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ոստիկանության 3 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: 

 

Կայքի տեղեկություններով՝ այդ պաշտոնյաներից մեկը հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժնի պետ է, մյուսը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, մյուսն էլ՝ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ: Եթե դատարանը բավարարի հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների միջնորդությունը, բարձրաստիճան ոստիկանները տեղափոխվելու են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութան  «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ ժողովրդին հայտնի «միլիցեքի բանտ»: 

 

Նախաքննության շահերից ելնելով, դատարան բերված բարձրաստիճան ոստիկանների տվյալներն ու դեպքի որոշ հանգամանքներ չենք հրապարակում: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ