ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարբած երիտասարդը կրակել է եկեղեցու վրա․ Մոսկվա

Հարբած երիտասարդը կրակել է Մոսկվայի Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու վրա, հայտնում  է Shot-ը։ 

Ըստ ալիքի՝ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։  Ըստ ականատեսների՝ երեք տղա և մի աղջիկ եկել են այդ տարածք, սկզբում բղավել են ամբողջ թաղամասով, իսկ հետո նրանցից մեկը մեքենայի բեռնախցիկից հանել է ավտոմատը և սկսել կրակել։ Մի քանի րոպե անց նրանք նստել են մեքենա և հեռացել։ Այժմ ոստիկանությունը փնտրում է օրինախախտներին։

Քաղաքականություն

Պատահարներ