Տրակտորը շրջվել Է և մոտ 50 մ գլորվել է ձորը

 Հուլիսի 4-ին, ժամը 12:17-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տրակտորն ընկել է ձորը․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: 

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տրակտորը շրջվել և մոտ 50 մ գլորվել է ձորը․ վարորդ Հ․ Վ․-ն  (ծնված 1957 թ․) արգելափակվել է տրակտորի խցիկում։

 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Նաիրի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Քաղաքականություն

Պատահարներ