ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտովթար- հրդեհ՝ Շիրակում. կան հոսպիտալացվածներ

Հուլիսի 6-ին, ժամը 22։58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին  տեղի է ունեցել ՃՏՊ:
 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին «GAZ-53» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել։ Երեք տուժած հոսպիտալացվել են Գյումրու քաղաքի ԲԿ։
 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին։

Քաղաքականություն