ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարբած նախկին դատապարտյալը օդանավում անկարգություն է հրահրել

 Հասարակական կարգը խախտելու համար Նովոսիբիրսկ-Մագադան չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևոր է ձերբակալվել, հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 

Նախկինում դատապարտված տղամարդը, երբ ինքնաթիռը շարժվում էր թռիչքուղու երկայնքով, սկսել է վիրավորական արտահայտություններ օգտագործել և խանգարել անձնակազմի անդամների աշխատանքին: Ոստիկանները նրան ձերբակալել են։ Բժշկական փորձաքննությունը հաստատել է, որ իրավախախտը գտնվում է ոչ սթափ վիճակում։

 

 

Քաղաքականություն