Երևանում՝ նոր կառուցվող շենքերից մեկից բանվորը վայր է ընկել և տեղում մահացել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Սահակյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հուլիսի 5-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։

 

 Այդ օրը, ժամը 18։25-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Թբիլիսյան խճուղու 9/3 հասցեի շինհրապարակ, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։ 

 

 Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Գարակյանի գլխավորությամբ։ 

 

 Պարզվել է՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Սիմոն Լ-ն էր, ով նույն օրը նշված տարածքում կառուցվող շենքի 4-րդ հարկից վայր է ընկել և  տեղում մահացել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Քաղաքականություն