ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը Մռավի տակով Ղարաբաղը շրջանցող թունել է կառուցում

 Ադրբեջանը Գյանջան Քելբաջարին միացնող 11,6 կմ երկարությամբ թունել է կառուցում։ Թունելը անցնելու է Մռավ լեռան և Մռավի լեռնաշղթայի տակով և հանդիսանալու է աշխարհի ամենաերկար թունելներից մեկը։  Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի առջև ծառացել է Քելբաջարի շրջանի հետ ուղիղ հաղորդակցության հարցը։ Գրում է Radar Armenia-ն:

Մինչև պատերազմը Քալբաջար տանող միակ ճանապարհն անցնում էր Մարտակերտի շրջանով։ Ներկայումս Մարտակերտի ճանապարհը դեռ կա, բայց այն անցնում է Լեռնային Ղարաբաղի հայկական հատվածով, որտեղ տեղակայված են հայկական ու ռուսական զորքերը։ 

Կա մեկ այլ ճանապարհ՝ հյուսիսային կողմից, սակայն այն գրեթե անանցանելի է ձմռան ամիսներին և անցնում է Մռավի լեռնաշղթայով։ Թունելի շինարարությունը մեկնարկել է 2021թ․ և նախատեսվում է շահագործման հանձնել 2025-ին։ Թունելի երկարությունը կկազմի 11․658 մետր և Գյանջան ուղղակիորեն կկապի Քելբաջարին։ 

Քաղաքականություն

Պատահարներ