ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն ՌԴ-ում. կան տուժածներ

ՌԴ-ի Ուլյանովսկի մարզի գազալցակայանում հզոր պայթյուն է որոտացել: Նշվում է, որ այրվում է մոտ 100 քառակուսի մետր տարածք, կան տուժածներ:

 

Վառելիքի արտահոսքի ժամանակ գազատարը նախ այրվել է, իսկ հետո պայթել, պատմում են ականատեսները ։ Նախնական տվյալներով ՝ հրդեհը տարածվել է 100 քառակուսի մետրով, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 30 փրկարարներ եւ 10 միավոր տեխնիկա:

 

Նախնական տվյալներով ՝ տուժել է երկու մարդ: Նրանք հոսպիտալացվել են։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Քաղաքականություն