ԱՄՆ-ն դաշնակիցների հետ ավելի քան 20 HIMARS ՀԿՌՀ-ներ է ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ուկրաինային հատկացրել են ավելի քան 20 HIMARS ՀԿՌՀ-ներ, որոնցից 12-ն արդեն փոխանցվել են Կիևին:

 

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին։
 

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն արդեն ուսուցանել է 200 ուկրաինացի զինվորականների՝ HIMARS համակարգերի վրա աշխատելու համար։

 

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ավելի քան 20 նմանատիպ կայանք ուղարկել Ուկրաինա։

Քաղաքականություն