Բաքվում ցրել են Ադրբեջանի ցամաքային սահմանների բացման պահանջով ակցիան. կան ձերբակալվածներ

Բաքվում ոստիկանությունը ցրել է Կառավարության շենքի դիմաց ընթացող ակցիան, որի մասնակիցները պահանջում են բացել Ադրբեջանի ցամաքային սահմանները։ 

 

Turan-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի մասնակիցների մեծամասնությանը՝ մոտ 25 մարդ։ 

 

Պարբերականը նշում է, որ ձերբակալվածների թվում եղել են կանայք, այդ թվում՝ տարեցներ, ինչպես նաև պատերազմի մասնակիցներ: 

 

Ադրբեջանի ցամաքային սահմանները ՌԴ-ի և Վրաստանի հետ փակ են 2020 թվականի մարտից, 2022 թվականի հուլիսի 1-ից իշխանությունները փակել են Թուրքիայի և Իրանի հետ ցամաքային սահմանները, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի քաղաքացիների մեծամասնության համար, որոնք չեն կարող իրենց թույլ տալ մեկնել արտերկիր՝ թանկարժեք ավիատոմսեր գնելով:

Քաղաքականություն