Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը՝ ռումբի վերաբերյալ ահազանգերի մասին

Մետրոյի կայարաններում ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգերը կեղծ են եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։ 

Նա մասնավորապես գրել է․ 

 

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Ժամը 18։15-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է:

Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց հետո ազգաբնակչության անվտանգության նկատառումներով մետրոպոլիտենի աշխատանքը ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր»:

Քաղաքականություն