ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ախր սա ի՞նչ է, լրիվ են խելքները թռցրել...». Պուտինը ԵՄ-ում տարածվող կոչերը խելագարություն է անվանել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զառանցանք և խելագարություն է անվանել ԵՄ-ում տարածվող կոչերը՝ խնայել ջուրը և էլեկտրաէներգիան Պուտինի բարկացնելու համար։

 

Այս մասին նա ասել է Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ֆորումի ընթացքում, «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակի համար» թեմայով լիագումար նիստի ժամանակ։

 

Պուտինի խոսքով` նախօրեին իրեն նկար են ցույց տվել, որը տարածվում է եվրոպական ԶԼՄ–ներում։

Այդ նկարում մարդ է պատկերված, իսկ ներքևում գրված է. 

 

«Ուզո՞ւմ ես բարկացնել Պուտինին։ Միայն այս չորս հատվածները լվա»։ Նկարում նաև նշված են մարմնի այն հատվածները, որոնք պետք է լվանալ։

«Ախր սա ի՞նչ է։ Լրիվ են խելքները թռցրել... ուղղակի զառանցանք է»,–ասել է ՌԴ նախագահը։

Քաղաքականություն