Ուժի մեջ է մտնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը

Հաստատվել է Եվրամիության հակառուսական պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, որն ուժի մեջ կմտնի վաղվանից՝ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո։ Այս մասին այսօր հայտնել է կազմակերպության Չեխիայի նախագահությունը թվիթերյան էջում:
 

«Այս փաթեթը գրավոր ընթացակարգով կհաստատվի ԵՄ խորհրդի կողմից, որը կավարտվի վաղը ժամը 10.00-ին։ Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն վաղը ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո»,- ասել է պատվիրակությունը։
 

Նույն օրը ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սահմանափակումների նոր ցանկը կներառի Ռուսաստանից ոսկու էմբարգոն։

Քաղաքականություն