Իշխանական և ընդդիմադիր էլիտան վերջին օրերին քեֆերի մեջ է. «Հրապարակ»

 Իշխանական և ընդդիմադիր էլիտան վերջին օրերին քեֆ-ուրախությունների մեջ է։ Գրել է «Հրապարակը»։

 

«Այսօր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ոստիկանապետ Վահե Ղազարյանի որդու հարսանիքն է։ Քավորը «Տաշիր Սամոյի» քրոջ որդին է։


Սամվել Կարապետյանի մայրը ծնունդով Իջեւանից է, եւ նրա մայրական կողմը Ղազարյանների հետ մտերմություն ունի։ Հարսանիքին հրավիրված է իշխանական ողջ էլիտան։ Որդուն նախօրեին ամուսնացրել է նաեւ Գառնիկ Իսագուլյանը։ Իսագուլյանի որդու հարսանիքին էլ ընդդիմադիր էլիտան է եղել՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ