Ջերմուկի զորամասի մոտակայքում հրդեհից տուժած 5 զինծառայողի փրկարարները տեղափոխել են հիվանդանոց

Այսօր հրդեհ է բռնկվել Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի զորամասի մոտակայքում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
 

«Ժամը 01։49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի զորամասի մոտակայքում։ ՊՆ թիվ N զորամասի 5 զինծառայող հրշեջ-փրկարարների կողմից տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատի տարածք, այնուհետև՝ համապատասխան ԲԿ»,–ասված է հաղորդագրության մեջ։
 

Նշվում է նաև, որ հրդեհը մարվել է ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից։

Քաղաքականություն