Այս պահին դեղորայքի և բժշկական պարագաների հավաքագրման անհրաժեշտություն չկա. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ բժշկական կենտրոնները ապահովված են անհրաժեշտ պարագաներով: Հայտարաության մեջ մասնավորապես նշված է.

 

«Մշտապես գնահատելով մեր քաղաքացիների կամավորական նախաձեռնությունները և աջակցությունները տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով և այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա»:

Քաղաքականություն