Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ. պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն ու նրանց աջակցող քաղաքացիները հավաքվել են ԱԺ-ի մոտ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

 

Ինչպես գրում է Sputnik Armenia-ն՝ բազմաթիվ ոստիկաններ են հավաքվել Դեմիրճյան փողոցի կողմից ԱԺ ծառայողական մուտքի մոտ։ Իրավապահներն  արդեն պատ է կազմել։
 

Նշենք, որ երեկ ցուցարարները Փաշինյանին մեղադրում էին Ադրբեջանի հերթական ագրեսիայի համար։ Նրանք մտադիր են շրջափակել Ազգային ժողովի շենքը, որտեղ այսօր16։30–ին պետք է շարունակվի ԱԺ հերթական նիստը։

Քաղաքականություն