Հայաստանն իր երկինքը չի փակել ադրբեջանական ու թուրքական ինքնաթիռների համար

Հայաստանն իր երկինքը չի փակել ադրբեջանական ու թուրքական ինքնաթիռների համար։  Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի քարտուղար Լիլիթ Աղաբեկյանը։ Ինչ վերաբերում է երեկվանից ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների ՀՀ տարածքը շրջանցելու մասին տեղեկություններին, Աղաբեկյանը չի հերքել դրանք միաժամանակ ասելով, որ դա թերևս այդ երկրի կամ ավիաընկերությունների զգուշավորության արդյունք է։ 

 

ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բաքվից Նախիջևան թռչող «Ադրբեջանական Ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռները սեպտեմբերի 12-ին իրենց թռիչքներն իրականացրել էին Իրանի օդային տարածքով։ «Թուրքական ավիաուղիները» նույնպես այս օրերին խուսափում են ՀՀ օդային տարածքից։ 

Քաղաքականություն