Ջերմուկի անտառային հրդեհից բռնկված երկու օջախ հակառակորդի կողմից դիտարկման տակ է

Ջերմուկ քաղաքի անտառային հատվածում բռնկված հրդեհից դեռ երկու օջախ կա, իսկ մյուս 2 օջախները հակառակորտի կողմից դիտարկման տակ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

 

Հայտնել էինք, որ Ջերմուկի անտառներում երեկ հրդեհ էր բռնկվել, որոնք,ենթադրաբար, հակառակորդի ռմբակոծության հետևանք են։

 

«Կար հրդեհի չորս օջախ։ Երկուսը ամբողջությամբ ինքնամարվել է, իսկ  երկուսն այն տարածքում են, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից, և այս պահին ԱԻՆ աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ չեն կարող իրականացվել»,- ասաց Կոստանյանը։

 

Ինչպես արդեն հայտնել էինք երեկ՝ ժամը 15։58-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։

Քաղաքականություն