Նիկոլ Փաշինյանն ԱԺ է գնում՝ ՔՊ-ի հետ փակ հանդիպման․ ի՞նչ է քննարկվելու․ ArmLur

Մոտ մեկ ժամից՝ 15.00-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա՝ հանդիպելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Այս մասին գրում է ArmLur.am-ը։ 

 

Փաշինյանն այսօր՝ խորհրդարանական նիստերի կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրը, այնսպես թե այնպես, ԱԺ գնալու էր, բայց, փաստորեն, մեկ ժամ շուտ է գնում՝ հանդիպելու թիմակիցների հետ: Ըստ երևույթին՝ նրանք սահմանին տիրող իրավիճակն են քննարկելու կամ էլ նախապես պայմանավորվեն, թե հարցուպատասխանի ժամանակ՝ ով ինչ հարց է տալու վարչապետ Փաշինյանին:

Քաղաքականություն