Տեղ գյուղի բնակիչը ադրբեջանցիների կրակոցներից գլխի շրջանում վիրավորվել է

Ադրբեջանական Զինված ուժերը կրակել են Գորհայքի սարերից անասուններին իջեցնող Արթուր Մարությանի ուղղությամբ։ Նա Տեղ գյուղից է, 30–ից 35 տարեկան։

«Առավոտյան, Գորհայքի սարերից Արթուր Մարությանը անասուններին իջեցրել է, իսկ երբ գնացել է մեքենայի հետեւից, ադրբեջանցիները կրակել են եւ արկի պայթյունից վնասվել է նրա գլուխը։ Արթուրը Սիսիանի հիվանդանոցում վիրահատվելուց հետո տեղափոխվել է Երեւան, նա գիտակցության է եկել»,-NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց  Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

 

Քաղաքականություն