ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերի՛ք ա, ինչքան մեր տղերքը զոհվեն, եկել եմ սրանց հանեմ «տռաս», իրավունք չունեն ԱԺ մտնել. քաղաքացի

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն ու նրանց աջակցող քաղաքացիները այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ՝ ԱԺ պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ոստիկանները վահաններով ու սաղավարտներով զինված պատ են կազմել եւ փակել մուտքը դեպի Դեմիրճյան փողոց:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։, սակայն դա վերջնական թիվ չէ:

Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։

Քաղաքականություն