ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեյրութում կինը պատանդ է վերցրել բանկի աշխատակիցներին և սպառնացել, որ կինքնահրկիզվի

Լիբանանյան բանկի ավանդատուն պատանդ է վերցրել Բեյրութի բաժանմունքի աշխատակիցներին՝ պահանջելով գումար տալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:


«Ավանդատուն ներխուժել է բաժանմունքներից մեկը՝ սպառնալով այրել իրեն եւ գումար պահանջելով հիվանդանոցում քրոջը բուժելու համար», - պատմել է գործակալության զրուցակիցը:
Նա հստակեցրել է, որ կինը պահանջում է վերադարձնել 20 հազար դոլար իր ներդրումից։


Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն