ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհված զինծառայողների հարազատները ջուր լցրեցին իշխանական պատգամավորի մեքենայի վրա

Զոհված զինծառայողների հարազատները ջուր լցրեցին իշխանական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի մեքենայի վրա՝ նրան անվանելով թուրք, դավաճան։ 

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 44 օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաներից մի քանիսի ծնողները Ազգային ժողովի շենքի առաջ բողոքի ակցիայի են դուրս եկել։ 

 

Մենք ի սկզբանե ասել ենք, որ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի եւ նրա խունտայի հրաժարականը, նրանք չեն կարող ներկայացնել մեր շահերը, պաշտպանել մեր իրավունքները, ուստի պետք է օր առաջ հեռանան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հարազատ Անահիտ Մանասյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը, նա կոչ արեց իշխանություններին փոխել հռետորաբանությունը. «սրանք սահմանային միջադեպեր չեն, սադրանքներ չեն, այլ կոնկրետ հարձակում, ագրեսիա, պատերազմական իրավիճակ: Այս պարագայում անթույլատրելի է խեղել իրականությունը եւ ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնել ԱԺ ամբիոնից: 

Քաղաքականություն