Բայդենը Սենատին է ներկայացրել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լին Թրեյսիի թեկնածությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր Միացյալ Նահանգների Սենատի քննարկմանն է ներկայացրել Լին Թրեյսիի թեկնածությունը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
 

Ավելի վաղ Ռուսաստանը համաձայնել էր նրա նշանակմանը։

 

2022 թվականի սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին է ներկայացրել Լին Թրեյսիի թեկնածությունը Մոսկվայում դիվանագիտական առաքելության նոր ղեկավարի պաշտոնում:

 

Թրեյսին Հայաստանում ԱՄՆ դեսպան է նշանակվել 2019 թվականի փետրվարին։ Շուտով նրա դիվանագիտական առաքելությունը ՀՀ–ում ավարտվելու է։ Նրան Հայաստանում կփոխարինի ամերիկացի դիվանագետ, Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվիենը։

Քաղաքականություն

Պատահարներ