«Նա, իհարկե, շանորդի է, բայց մերն է». Լավրովը բնութագրել է Արևմուտքի քաղաքականությունը Զելենսկու հարցում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ արևմտյան երկրները դառնում են Ուկրաինայի հակամարտության կողմ: Այս մասին գրում է Kp. ru-ն:

«Նրանք, ովքեր զենք են ուղարկում Կիև, շահագրգռված են հակամարտությունը շարունակելու և Ռուսաստանի թուլացման մեջ»,- ասել է Լավրովը:

Բացի այդ, դիվանագետն անդրադարձել է Արևմուտքի կողմից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն աջակցելուն՝ ասելով. «Արևմուտքը Զելենսկու նկատմամբ իր քաղաքականությունը կառուցում է «նա, իհարկե, շանորդի է, բայց մերն է» սկզբունքով»,- ասել է Լավրովը:

Լրատվամիջոցը մանրամասնում է, որ ՌԴ նախարարի կողմից մեջբերված արտահայտությունը վերագրվում է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին, որը դա ասել է՝ նկատի ունենալով նիկարագուացի զինվորական և պետական գործիչ Անաստասիո Սոմոսա Գարսիային, որն ԱՄՆ-ի կողմից քաղաքականապես աջակցվում էր իր հակակոմունիստական հայացքների համար։

Քաղաքականություն

Պատահարներ