ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի Օշնավիե քաղաքի բնակիչները գրավել են զենքի պահեստներ. քաղաքը ցուցարարների ձեռքում է

Իրանի Օշնավիե քաղաքի բնակիչները գրավել են զենքի պահեստներ. քաղաքը ցուցարարների ձեռքում է: Այս մասին հայտնում է Nexta live-ը:

 

Հաղորդվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շարժվում է այնտեղ՝ ճնշելու ցույցերը: Իրանում բողոքի ցույցերը սրվել են և ընդգրկել ամբողջ երկիրը։ Ցուցարարների և ուժայինների շրջանում կան զոհեր։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, Իրանում մահացել է Մահսու Ամինին. նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը, քանի որ 22-ամյա աղջիկը սխալ էր կրել հիջաբը։ Բաժանմունքում աղջիկը վատացել է, իսկ մի քանի ժամ անց հիվանդանոցում մահացել է։ Իշխանությունների տվյալներով՝ ողբերգության պատճառը սրտի կաթվածն է եղել։ Մեկ այլ վարկած են պնդում միայն ականատեսներն ու հարազատները՝ ըստ նրանց՝ աղջիկը մահացել է ոստիկանների ծեծի հետևանքով։

 

Քաղաքականություն

Պատահարներ