«21-րդ դարում նման գործողությունները տեղ չունեն». Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դատապարտել է ՌԴ կողմից Ուկրաինայի մի շարք քաղաքների հրթիռակոծությունները:

Այդ մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Տեղեկատվությունը փոխանցում է ԱՊԱ-ն:

«Խորապես ցնցված եմ Ռուսաստանի կողմից Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների ուղղությամբ հասցված օդային հարվածների փաստից: 21-րդ դարում նման գործողությունները տեղ չունեն: Մենք Ուկրաինայի կողքին ենք: ԵՄ լրացուցիչ ռազմական օգնությունը ճանապարհին է»,-գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը:

Քաղաքականություն