ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումից հետո Ղրղզստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

 Ղրղզստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումից հետո: 
Նախարարության մեկնաբանության մեջ ասվում է, որ «անկեղծ զրույց է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների արդի հարցերի շուրջ»։ Ի թիվս այլ հարցերի, ինչպես հաղորդվում է, քննարկվել են առաջիկա շփումները ԱՊՀ հարթակներում՝ Աստանայում կայանալիք գագաթնաժողովում։ 

 

«Հաստատվել է կողմերի հավատարմությունը հարաբերությունների դաշնակցային բնույթին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 
Միաժամանակ նշվում է, որ քննարկման թեմաներից մեկը եղել է «ՀԱՊԿ-ում փոխգործակցությունը»։ 

Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխորտակելի եղբայրություն-2022» զորավարժությունների չեղարկման մասին, որոնք պետք է անցկացվեին հոկտեմբերի 10-14-ը Սերբիայից, Սիրիայից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից դիտորդների մասնակցությամբ։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին բախումներ էին տեղի ունեցել։

Քաղաքականություն