ՄԱԿ-ը չի դադարեցրել Ուկրաինայում իր գործունեությունը

Միացյալ ազգերի կազմակերպությունը Ուկրաինայում անվտանգության վատթարացման պատճառով չի դադարեցնում իր գործունեությունը երկրում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով  ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչիին:
 

«Ես կարող եմ հաստատել, որ ՄԱԿ-ը չի դադարեցրել իր գործունեությունն Ուկրաինայում»,-ասել է Վելուչին:
 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ ասել է, որ առավոտյան ճշգրիտ կառավարվող զենքերով զանգվածային հարված է հասցվել ուկրաինական ենթակառուցվածքի օբյեկտներին:

Քաղաքականություն