Մեդվեդևն ասել է` որը պիտի լինի իրենց նպատակը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ ապամոնտաժել Ուկրաինայի քաղաքական ռեժիմը, որը սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

«Ուկրաինական պետությունը նացիստական քաղաքական ռեժիմի հետ ներկայիս կոնֆիգուրացիայում մշտական, ուղիղ եւ բացահայտ սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանին։ Այդ պատճառով, բացի մեր մարդկանց պաշտպանությունից եւ երկրի սահմանների պաշտպանությունից, մեր հետագա գործողությունների նպատակը, իմ կարծիքով, պետք է դառնա Ուկրաինայի քաղաքական ռեժիմի լիակատար ապամոնտաժումը», — գրել է քաղաքական գործիչը Telegram-ի իր ալիքում։

Քաղաքականություն