«Պայմանավորվեցինք G7-ի շտապ նիստ հրավիրել». Զելենսկի

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պայմանավորվել են G7-ի շտապ նիստ հրավիրել։ Այս մասին Զելենսկին հայտնել է Twitter-ում։

 

«Պայմանավորվեցինք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, որը նախագահում է G7-ում, խմբի հրատապ նիստ հրավիրելու մասին»,- նշել է նա:

Նախագահի խոսքով՝ նիստին նախատեսված է իր ելույթը, որում կպատմի Ռուսաստանի Դաշնության ահաբեկչությունների մասին։ «Քննարկել ենք նաեւ Ռուսաստանի վրա ճնշումների ուժեղացումը եւ վնասված ենթակառուցվածքները վերականգնելու հարցում օգնությունը»,- հավելել է Զելենսկին։

Քաղաքականություն