Պեսկովը` ՌԴ-ի և ՀԱՊԿ դաշնակից երկրների տարաձայնությունների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և ՀԱՊԿ դաշնակից երկրները որևէ էական տարաձայնություններ չունեն։ Տեղեկատվությունը փոխանցում է gazeta.ru-ն։

 

«Ոչ»,-պատասխանել է Պեսկովը՝ պատասխանելով հնարավոր տարաձայնությունների մասին լրագրողի հարցին։

 

Պեսկովը նաև տեղեկացրել է, որ Պուտինը նախատեսում է այցելել Աստանա, որտեղ կանցկացվի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի գագաթնաժողովը։

 

Ռուսաստանի ղեկավարը նախատեսում է նաև այցելել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ:Պեսկովի խոսքով՝ միջոցառումների շրջանակներում չի բացառվում Պուտինի հանդիպումը թուրք առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
 

Քաղաքականություն