«Պետք է սպասել ՊՆ–ի մեկնաբանությանը և հարցերն ուղղել հենց ՊՆ–ին». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինային հարվածներ են հասցվում հատուկ գործողության շրջանակում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվականները:

 

«Այդ ամենը տեղի է ունենում ռազմական հատուկ գործողության շրջանակում, իսկ ինչ վերաբերում է այդ հարվածներին, ապա, իհարկե, պետք է սպասել ՊՆ–ի մեկնաբանությանը և հարցերն ուղղել հենց ՊՆ–ին», –լրագրողներին ասել է Պեսկովը։

 

Հիշեցնենք` ուկրաինական լրատվամիջոցները հայտնում էին Կիևում և Կիևի մարզում տեղի ունեցած պայթյունների, ինչպես նաև Խարկովի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Լվովի և Լվովի մարզի, Իվանո–Ֆրանկովսկի, Տերնոպոլի, Խմելնիցկու, Կոնոտոպի, Ռովենսկայայի և Պոլտավսկայայի մարզերի հրթիռակոծության մասին։

 

Քաղաքականություն