«Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ այդ խմբավորման կազմավորումն սկսվել է». ինչ են պայմանավորվել Պուտինն ու Լուկաշենկոն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաենկոն տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորել են համատեղ տարածաշրջանային զորախմբավորում ստեղծել։ 

 

Ալեքսանդր Լուկաշենկոն հիշեցրել է, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի ոչ ֆորմալ գագաթաժողովից հետո ինքն առերես հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

 

«Միութենական պետության արեւմտյան սահմաններին  իրավիճակի սրման հետ կապված՝ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության համատեղ տարածաշրջանային խմբավորում ստեղծել։ Եթե սպառնալիքի մակարդակը հասնում է ներկա մակարդակին, ինչպես հիմա, մենք սկսում ենք գործի դնել Միութենական պետության խմբավորումը։ Այդ խմբավորման հիմքը (ես միշտ ասել եմ այդ մասին) Բելառուսի Հանրապետության բանակն է, Զինված ուժերը։ Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ այդ խմբավորման կազմավորումն սկսվել է։ Այն արդեն ընթանում է, ըստ իս, երկու օրվա ընթացքում։ Ես կարգադրել եմ, որպեսզի մենք սկսենք ձեւավորել այդ խմբավորումը»,- ասել է Լուկաենկոն։

Քաղաքականություն