Պուտինը կոշտ պատասխան է խոստացել Ուկրաինային նոր ահաբեկչությունների դեպքում

Ռուսաստանը մտադիր է կոշտ պատասխան տալ Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում կազմակերպված ահաբեկչական գործողություններին։ Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Kp. ru-ն:
 

Նախագահը հիշեցրել է, որ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչներն ու հեղինակները ուկրաինական հատուկ ծառայություններն են։ Պուտինը նաև մեղադրել է Ուկրաինային Զապորոժիեի և Կուրսկի ատոմակայանների դեմ միջուկային ահաբեկչության և «Թուրքական հոսք» գազատարի մի հատվածը պայթեցնելու փորձերի մեջ՝ նշելով, որ նման գործողություններով Կիևի վարչակարգն իրեն դասել է ամենատաղանդավոր միջազգային ահաբեկիչների շարքին:
 

«Եթե մեր տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը շարունակվեն, Ռուսաստանի պատասխանները կլինեն կոշտ և մասշտաբով կհամապատասխանեն Ռուսաստանի Դաշնության դեմ ստեղծվող սպառնալիքների մակարդակին։ Այս հարցում ոչ ոք չպետք է կասկածի»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
 

Նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի հոկտեմբերի 10-ի ելույթում հայտարարեց Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ռազմական հրամանատարությանը և հաղորդակցություններին հարվածելու մասին և զգուշացրեց Ուկրաինային նոր հարվածների մասին, եթե Կիևը չդադարեցնի հարձակումները։
 

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 10-ը Ուկրաինայի դեմ հատուկ գործողության սկզբից ի վեր ամենահզոր հարվածի օրն էր։ Հրթիռները թռչում էին ուղիղ խոշորագույն քաղաքների՝ Կիևի, Խարկովի, Լվովի, Օդեսաի, Կրիվոյ Ռոգի ուղղությամբ:

Քաղաքականություն