ԵԽ-ն կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ միանալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությանը, որն արգելում է մահապատժի կիրառումը բոլոր հանգամանքներում։ Այս մասին հայտարարել են Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ԶՈՒ-ն լայնածավալ հարձակում սկսեց Հայաստանի տարածքի վրա, որի ընթացքում հայկական կողմը ունեցավ զոհեր և վիրավորներ։ Հրադադարից հետո ադրբեջանական կողմը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես էին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները դաժանորեն սպանում հայ գերիներին։

Քաղաքականություն