Եվգենի Պրիգոժինը ռուս պատգամավորներին կոչ է արել միանալ Վագների ռազմական ընկերությանը և գնալ ռազմաճակատ

Ռուս գործարար Եվգենի Պրիգոժինը, ավ  նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորն է, պատգամավորներին կոչ է արել միանալ Վագների մասնավոր ռազմական ընկերությանը և գնալ ռազմաճակատ։ Նա հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշել է. «Ո՞ւր են Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության միմյանց սերտորեն կապված կոմունիստները, որտեղ է Ռուսաստանի համար հոգացող ԼԴՊՌ-ը, որը, առանց Ժիրինովսկու բոլորս տեսնում ենք, ինչի է վերածվել: Էլ չեմ խոսում «Հայրենիք» կուսակցության մասին, որին ես ժամանակին հիմարաբար պաշտպանել եմ՝ հույս ունենալով, որ նրանց հնարավոր էր իսկական հայրենասերներ դաստիարակել»: 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեսանյութ էր տարածվել համացանցում, թե Եվգենի Պրիգոժինը ինչպես է բանտարկյալների հավաքագրում ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։

Քաղաքականություն