Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն. մանրամասներ

Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը»,- ասաց նա։

 

Այսօր հայտնի դարձավ, որ Միրզոյանը հոկտեմբերի 12-14-ը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

 

Հիշեցնենք` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի նախորդ հանդիպումը կայացել է հոկտեմբերի 2-ին Ժնևում։

ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։

Քաղաքականություն