Մոսկվան կարող է դիտարկել Պուտինի-Բայդենի հանդիպման հնարավորությունը. Լավրով

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ՌԴ պետական հեռուստաալիքին, որում պնդել է, որ ԱՄՆ-ն վաղուց է ներգրավված Ուկրաինայում պատերազմի մեջ, գրում է BBC-ն: «Ինձ թվում է, որ ամերիկացիները դե ֆակտո մասնակցում են այդ պատերազմին վաղուց», - ասել է Լավրովը:

 

Մեկնաբանելով այն հնարավորությունը, որ Թուրքիան կարող էր բանակցություններ վարել Ռուսաստանի և Արեւմուտքի միջեւ, Լավրովն ասել է, որ Մոսկվան պատրաստ կլիներ լսել ցանկացած առաջարկ, եւ որ Թուրքիայի նախագահ Էրդողանն ու նախագահ Պուտինը կարող էին դա քննարկել Ղազախստանում այս շաբաթ ավելի ուշ կայացած հանդիպման ժամանակ:

 

Լավրովը նաեւ ասել է, որ նրանք, ովքեր մշտապես շահարկում են Մոսկվայի կողմից միջուկային հրահրված հասցնելու հնրավորության մասին, պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունն այն բանի համար, ինչ նրանք ասում են, և որ Պուտինը «բազմիցս ասել է, որ մեր միջուկային դոկտրինում ՌԴ-ն դա դիտարկում ենք որպես բացառապես պատասխան միջոց»:

 

Լավրովը նաև ասել է, որ չի բացառում G20-ի գագաթնաժողովին Բայդեն-Պուտին հանդիպումը: Ռուսական կողմը կքննարկի, եթե նման առաջարկ լինի:

 

BBC-ն հաղորդում է, որ տեղեկություններ են շրջանառվում, որ եւ Պուտինը, եւ Զելենսկին կմասնակցեն նոյեմբերի 15-16-ին Բալիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, թեև դա չի հաստատվել ոչ ռուսական, ոչ ուկրաինական կառավարությունների կողմից:

Քաղաքականություն