«Ռուսաստանի հաղթանակը կնշանակի ՆԱՏՕ-ի պարտությունը, դա չի կարելի թույլ տալ». Սթոլթենբերգի հայտարարությունները

 ՆԱՏՕ-ի աջակցությունն Ուկրաինային առանցքային դեր է խաղում այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հայտարարությանը, գրում են միջազգային ԶԼՄ-ները:

 

«ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չէ, սակայն մեր աջակցությունն առանցքային է»,- ասել է նա` ընդգծելով, որ Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակը կդառնա ՆԱՏՕ-ի պարտությունը, դա չի կարելի թույլ տալ:

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կավելացնեն  Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

 

Գլխավոր քարտուղարը հայտարարել է նաև.

 

.Այն, ինչ մենք տեսանք երեկ (հրթիռային հարվածներ Ուկրաինային), Ռուսաստանի թուլության նշան է, քանի որ Ռուսաստանը ռազմի դաշտում առաջ չի շարժվում:

 

.ՆԱՏՕ-ն միջուկային զենք կիրառելու ՌԴ մտադրության նշաններ չի տեսնում, բայց զգոնություն է պահպանում:

 

.ՆԱՏՕ-ն միջուկային զսպման վարժանքներ կանցկացնի հաջորդ շաբաթ:

 

.ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կուժեղացնեն օգնությունը Ուկրաինային:

 

.Ուկրաինայի պաշտպանության նախարարը կմասնակցի ՆԱՏՕ-ի նիստին եւ հոկտեմբերի 12-13-ին Կիեւին ռազմական օգնության համակարգման կոնտակտային խմբի հանդիպմանը:

 

.ՆԱՏՕ-ի երկրների ենթակառուցվածքի վրա հիբրիդային եւ կիբեռգրոհները կարող են դառնալ հավաքական պաշտպանության մասին դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածի ակտիվացման պատճառ:

 

.ՆԱՏՕ-ն ներկայում ուսումնասիրում է  Ուկրաինայի պատերազմի պատճառով արտահերթ գագաթնաժողով անցկացնելու անհրաժեշտությունը:

Քաղաքականություն