ԵՄ-ը արդեն որոշում ունի փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին. Արարատ Միրզոյանը՝ Լավրովին

Եվրոպական միությունը որոշել է առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում, գրում է ТАСС-ը:
 

«Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի և ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում հանդիպում է տեղի ունեցել, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի ԵՄ-ն առաքելություն կուղարկի Հայաստան՝ պարզելու փաստերը, ապա կներկայացվի զեկույց»,- ասել է Միրզոյանը։
 

«Քիչ առաջ տեղեկացա, որ ԵՄ-ն արդեն որոշում ունի փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին»,- հավելել է նա։   

Քաղաքականություն