Գագիկ Ծառուկյանի փեսան ներկայացել է Դատախազություն․ Tert

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից․ «Կարապետ Գուլոյանը, ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության շրջանակում, ներկայացել է դատախազություն, ստացել նյութերը»։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պաշտոնական հայտարարությունների տեղեկագրի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանն ու փեսան հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։

 

Թե որ գույքի կամ գույքերի մասին է խոսքը, դեռ հայտնի չէ։ 2018 թվականի հայտարարագրով, երբ Ծառուկյանի փեսան Կոտայքի մարզպետն էր, հայտարարագրել է 24 մլն 960 հզր դրամի արժեթուղթ, իսկ որպես գումար հայտարարագրել է 1 մլրդ 400 մլն դրամ, ավելի քան կես միլիոն` 548 հզր դոլար, այն դեպքում, երբ տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 700 հզր դրամ։
Կինը՝ Ռոզա Ծառուկյանի, 2017–ին հայտարարագրել է 17 մլն դրամ և44 հզր դոլար։

Փաստացի, Գագիկ Ծառուկյանի փեսան ու դուստրը շարժական կամ անշարժ գույք չեն հայտարարագրել։

Քաղաքականություն