Կարծում եմ՝ Պուտինը ռացիոնալ խաղացող է, ով վատ հաշվարկ է արել. Բայդեն

Կարծում եմ՝ Պուտինը ռացիոնալ խաղացող է, ով վատ հաշվարկ է արել, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված բացառիկ հարցազրույցում :

 

«Կարծում եմ, Ջեյք (Խմբ.՝ լրագրող), նա մտածում էր, որ իրեն գրկաբաց կընդունեն, որ սա մայր Ռուսաստանի տունն է Կիևում, և որ նրան այնտեղ կընդունեն: Կարծում եմ, որ նա ուղղակի սխալ հաշվարկ է արել», - ասել է Բայդենը:

 

Ըստ Բայդենի՝ Պուտինը սխալմամբ կարծում էր, որ ուկրաինացիները կհնազանդվեն ռուս զինվորականներին։ Դա մոլորություն էր, ինչը ուկրաինացիներն իրենք են մերժել ռուսական ագրեսիային կատաղի դիմադրությամբ։

 

Միջուկային զենքի կիրառման հնարավորության և ԱՄՆ գործողությունների մասին հարցին ի պատասխան՝ Բայդենը նշել է, որ «Պուտինը անպատասխանատու կերպով խոսում է այդ մասին», բայց ինքը չի կարծում, թե Պուտինը կգնա այդ քայլին:


«Աշխարհի ամենամեծ միջուկային տերություններից մեկի առաջնորդն ասում է, որ կարող է տակտիկական միջուկային զենք կիրառել Ուկրաինայում», - ասել է Բայդենը:
 

Միևնույն ժամանակ Բայդենը հրաժարվել է ասել, թե ինչպիսին կլինի ԱՄՆ-ի պատասխանը, եթե Պուտինը իրագործի այդ սպառնալիքները: Նրա խոսքով՝ Պենտագոնը նախապես տարբեր տարբերակներ է մշակել նման սցենարի դեպքում։
 

 

 

Քաղաքականություն