Նրանք ուղղակի փող են տպում․ Պուտին

Էներգիայի գների շարունակական աճի դեպքում Արեւմուտքը փող կտպի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Հասկանալի է, թե գների հետ կապված խնդիրները ինչպես են լուծվելու, եթե դրանք բարձր լինեն։ Մենք սրա միջով անցանք այլ ապրանքային խմբերի հետ կապված: Նրանք ուղղակի փող են տպում, վերջ»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսական էներգետիկ շաբաթ ֆորումում։

 

Նրա խոսքով՝ միայն վերջին մեկ տարում ԵՄ-ում փողի զանգվածն աճել է մոտ 1 տրիլիոն եվրոյով։

Քաղաքականություն