Պեսկովը` Պուտինի և Մասկի հեռախոսազրույցի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի պեսկովը հատարարել է, որ գործարար Իլոն Մասկը չի զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նախքան Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր «խաղաղության ծրագիրը» հրապարակելը: Պեսկովը նշել է, որ նման հաղորդագրությունները, որոնք հայտնվել են հանրային դաշտում, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ոչ, դա ճիշտ չէ»,- ասել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով` վերջին անգամ Պուտինը Մասկի հետ հեռախոսով խոսել է մեկուկես տարի առաջ։ Ավելի վաղ նույն բանն ասել էր հենց ինքը՝ միլիարդատերը։ Նրա խոսքով՝ Պուտինի հետ զրույցի թեման եղել է տիեզերական արդյունաբերությունը։

 

Քաղաքականություն