ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինն Աստանայում է. սպասվում է Պուտին - Էրդողան հանդիպում

Աստանայում մեկնարկում է Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման համաժողովը: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ այսօր Ղազախստանում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Ղազախստանում անցկացվելիք միջոցառման շրջանակներում Ռուսաստանի ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ուկրաինայի հակամարտությունը և հացահատիկի ճգնաժամը։


Ղազախստանում այս օրերին սպասվում է երեք միջազգային միջոցառում՝ հոկտեմբերի 13-ին  Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման համաժողովը, հոկտեմբերի 14-ին կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Ռուսաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի նիստը:

Քաղաքականություն