Չավուշօղլուն մեղադրել է Մակրոնին

«Ցավոք. ոչ Ֆրանսիան, ոչ Մակրոնը չեն կարող անկողմնակալ լինել»,- այդ մասին թյուրքալեզու պետությունների կազմակերպությունների ԱԳ նախարարների Խորհրդի արտահերթ նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է ԱՊԱ-ն:

Նրա խոսքով, միջազգային իրավունքով Ղարաբաղը «ադրբեջանական հող է»:

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Ալիևն ընդունել է Մակրոնի առաջարկը և Պրահայում կայացել է քառակողմ հանդիպումը:

«Որքան գիտեմ, այդ հանդիպումն անցկացրեցին Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Բայց այդպիսի Ադրբեջան այլևս չկա»,- ընդգծել է թուրք նախարարը և հավելել, որ  «Ադրբեջանն ազատագրել է իր հողերը օկուպացիայից»:

Քաղաքականություն