«Հայաստանը, թեկուզ ուշացմամբ, սակայն դրական է պատասխանել». Չավուշօղլու

Թյուրքալեզու պետությունների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը պատերազմից հետո Հայաստանին առաջարկել է խաղաղության համապարփակ պայմանագիր ստորագրել, ինչին Հայաստանը, թեկուզ ուշացմամբ, սակայն դրական է պատասխանել։ Տեղեկատվությունը փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:

 

Թուրքիայի արտործնախարարի խոսքով` Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված «հիմնավոր» պահանջներից մեկն է, որ «Զանգեզուրի միջանցքը» Լաչինի միջանցքին համարժեք կարգավիճակ ունենա։

Չավուշօղլուն  նաև զուգահեռներ է տարել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների միջև։

«Հայաստանի և Ադրբեջանի  հարաբերությունների կարգավորման գործընթացը դրականորեն կազդի Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորելու գործընթացի վրա», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Քաղաքականություն